211652_close_icon
views-count392353 դիտում article-date 23:23 21-09-2023

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. 20-ամյա տղան միրգ հավաքելիս դիպել է ծառերի ճյուղերի միջով անցնող էլեկտրական մալուխներին, հոսանքահարվել և մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Այդ օրը՝ ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի տուն, որտեղից բժշկական կենտրոն են տեղափոխել էլեկտրահարված տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 20-ամյա Պ. Ս.-ն է։

Պարզվել է, որ նա այգում բարձրացել է երկաթե սանդուղքի վրա ծիրան հավաքելու, սակայն անզգուշաբար դիպել է ծառերի ճյուղերի միջով անցնող էլեկտրական մալուխներին, հոսանքահարվել և մահացել է։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր