211652_close_icon
views-count1939 դիտում article-date 12:34 22-09-2023

Լարված իրավիճակ՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում, ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին և այլ քաղաքացիների․ tert.am

Երևանում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ։ Իրավիճակը լարվեց և բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկ ու իրարանցում սկսվեց, գրում է tert.am-ը։

Այդ ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների, նրանց մեջ էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ, միաժամանակ բողոքի ակցիա է տեղի ունենում կառավարության շենքի մոտ։

Նմանատիպ նյութեր