211652_close_icon
views-count1618 դիտում article-date 16:18 22-09-2023

Քաղաքացիները փակել են Գավառ-Սևան մայրուղին՝ Նորատուսի հատվածում

Քաղաքացիները փակել են Գավառ-Սևան մայրուղին՝ Նորատուսի հատվածում։ Նրանք մարդատար ու բեռնատար մեքենաներով փակել են մայրուղին՝ կաթվածահար անելով երթևեկությունը, հայտնում է Tert.am-ը։

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաք Երևանում։ Քաղաքացիները պարբերաբար փակում են մի շարք փողոցներ, միաժամանակ բողոքի ակցիա է տեղի ունենում կառավարության շենքի դիմաց։

Քաղաքացիները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաև ՀՀ իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին:

Նմանատիպ նյութեր