211652_close_icon
views-count79733 դիտում article-date 17:08 22-09-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ բժիշկները պայքարում են նոր կառուցվող շինության բարձրությունից ընկած 43-ամյա տղամարդու կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում՝ «Գաի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող, Վերին Պտղնիի տարածքում կառուցվող կիսակառույց շինություն, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերել են մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների ու քաղաքացիների օգնությամբ, տղամարդուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Պարեկները տեղում սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև կժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Գվիդոն Հարությունյանն է, ով նշված շենքում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր