211652_close_icon
views-count2920 դիտում article-date 18:32 22-09-2023

Արթուր Ալեքսանյանը բացարձակ առավելությամբ՝ 9-0 հաշվով, հաղթանակ տարավ Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 2-րդ հաղթանակը տարավ Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

1/4 եզրափակչում Արթուրը բացարձակ առավելությամբ՝ 9-0 հաշվով, ժամանակից շուտ հաղթեց Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի լիտվացի Մինդաուգաս Վենսկաիտիսի հետ:

1/8 եզրափակչում օլիմպիական չեմպիոնը բացահայտ առավելությամբ 9-0 հաշվով հաղթել էր ամերիկացի Ժոզեֆ Ռաուին: 1/16 եզրափակչում Ալեքսանյանը 10-4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկու Սամուել Օժոգին:

Նմանատիպ նյութեր