3448 դիտում
23:17 23-09-2023
Սադրիչ միջադեպերով ցույց ու երթ՝ Գյումրիում․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանում էին նաև վարորդները. aravot.am
Aravot.am-ը գրում է. Այսօր Գյումրու Թատերական հրապարակում շարունակվեց բողոքի ցույցը՝ ընդդեմ Արցախում տեղի ունեցող ցեղասպանության, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեմայով։
Ի տարբերություն երեկվա, այսօր մասնակիցների թիվն ավելի շատ էր․ մասնակցում էին ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ՝ նախկին ու ներկա պատգամավորներ, նախկին մարզպետ, համայնքապետեր, դպրոցի տնօրեններ, նաեւ որևէ կուսակցությանը չհարող անձինք։
Ցուցարարների թիվը զգալիորեն ավելացավ հատկապես երթի ժամանակ։ Փողոցներում ցուցարարներին էին միանում վարորդներն՝ ազդանշաններ տալով։
Կային նաև սադրիչներ, որոնք վիրավորական արտահայտություններ էին թույլ տալիս արցախցիների, նաև երթի մասնակիցների հասցեին՝ ակնհայտորեն ծեծկռտուք հրահրելով։ Նման մի միջադեպ տեղի ունեցավ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում, երբ վարորդներից մեկն իրեն ավելորդություններ թույլ տվեց արցախցիների մասին։ «Դիշովկա» կանգնիր»,-ասացին ցուցարարները՝ շրջափակելով նրա մեքենան։
Ոստիկաններն, իհարկե, անմիջապես, կանխեցին միջադեպը։ Մեկ այլ վարորդ էլ մեքենայի միջից բղավում էր․ «Գնացեք Ստեփանակերտ, էնտեղ հայրենասեր խաղացեք, ոչ թե Գյումրու փողոցներում»։ Երբ ցուցարարները փորձեցին նրան մոտենալ, վերջինս ասաց, թե ինքը հենց նոր է վերադարձել Ստեփանակերտից։ Ցուցարարները շատ դեպքերում անտեսում էին սադրանքներ հրահրողներին, ոստիկաններն էլ ամեն ինչ անում էին, որ որևէ միջադեպ չլինի։ Մի երիտասարդ տղամարդ էլ թատրոնի շենքի մոտից «դավաճան» անվանեց երթի մասնակիցներին։ Նրան ևս անտեսեցին։
Ամբողջական հոդվածը ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
823 դիտում
16:39 10-11-2020
Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
21017 դիտում
21:06 25-02-2021
Գեներալ Օգանովսկին միանում է Փաշինյանի հրաժարականի՝ բանակի պահանջին
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»