211652_close_icon
views-count36051 դիտում article-date 10:36 24-09-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը Q7-ով կոտրել է կանգառի ցուցանակն ու հայտնվել մայթին՝ բախվելով շինության պատին ու երկաթե էլեկտրասյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Երվանդ Կոշկոշյանը իր վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենայով Ադոնցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային կանգառի համար նախատեսված ցուցանակին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով պատին և երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Բագրատյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Մովսիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է իր ավտոմեքենայի առաջ հայտնված թափառական շունը և որպեսզի շանը չհարվածի, փախցրել է ավտոմեքենան, ապա չի կարողացել կառավարել այն, ինչից հետո տեղի է ունեցել վթարը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր