84155 դիտում
17:01 25-09-2023
Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն գյուղին կից գտնվող տրանսֆորմատորային ենթակայանը սնուցող էլեկտրական հենասյան տակ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետն ու ոստիկանության Արթիկի բաժնի պետը։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը Պեմզաշեն գյուղի բնակիչ, 55-ամյա Ռոբերտ Կիրակոսյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։
Գ, Շամշյանի տեղեկություններով այսօր՝ ժամը 13։30-ի սահմաններում, «Վասիլ» ՍՊԸ-ի տնօրեն, Պեմզաշեն գյուղի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանի հրավերով Ռ․ Կիրակոսյանը բարձրացել է նշված էլեկտրասյան վրա արտադրամասի խափանված էլեկտրական հոսանքի սնուցումը վերականգնելու նպատակով, որի ժամանակ էլ անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է։
Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+