84480 դիտում
11:13 30-09-2023
Արագածոտնի մարզում հրազենի գործադրմամբ սպանություն կատարած և Աշտարակի ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերված կասկածյալը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հուսիկ Հովսեփյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարուժան Գ.-ի նկատմամբ։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստ անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Վարուժան Գ.-ի նկատմամբ կայացրել է երկամսյա կալանքի որոշում։ Վերջինս կասկածվում է սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզում՝ «Ամբերդ» ամրոցի հարևանությամբ գտնվող վրանում հրազենի գործադրմամբ 58-ամյա Արթուր Թ.-ին սպանելու մեջ։
Վարուժան Գ.-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Նրան տաք հետքերով սպանության վայրից մի քանի կմ․ հեռավորության վրա հայտնաբերել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 25-ին, հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Հովսեփյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Մարտիրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հավհաննիսյանը:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել էր նաև Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Հարությունյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:
Ժամանել էին նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հարությունյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Աշտարակի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ճանապարհը «Ամբերդ» ամրոցից դեպի սպանության վայր մոտ 4 կմ-անոց հատված էր, որտեղ հասնելու համար իրավապահները մեծ դժվարությամբ էին անցել, մոտ 1 կմ-անոց հատված էլ անցել էին ոտքով:
Արդեն տեղում՝ որպես արոտավայր օգտագործվող տարածքում տեղադրված պոլիէթիլենային սավաններով պատրաստված տնակում տեղադրված մահճակալին, գլխի մասը ամբողջովին ջնջխված, հայտնաբերել էին տղամարդու դի:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը 58-ամյա Արթուր Թ.-ն է: Մինչ դատաբժիշկը դեպքի վայրում կաշխատեր, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով սպանությունը կատարելու համար ծագած հիմնավոր կասկածանքով Օրգով գյուղի սարերից մեկում հայտնաբերել էին կասկածյալին՝ Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարուժան Գ.-ին:
Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել էին հանցագործության գործիք որսորդական հրացանը և կրակված 1 պարկուճ՝ վրանի մեջ, իսկ 1 պարկուճն էլ հայտնաբերվել էր հրացանի մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 256+
256+