211652_close_icon
views-count36067 դիտում article-date 18:50 30-09-2023

«Ձեզ բացակա չենք դնի». Աշտարակի Զինվորական պանթեոնում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի ընտանիքի կողմից կառուցված՝ հերոսներին նվիրված «Երկնային զորացն» մատուռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Զինվորական պանթեոնում բացվեց Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսներին նվիրված «Երկնային զորացն» մատուռը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մատուռը կառուցվել է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սարգիս Սարգսյանի ընտանիքի կողմից:

Շուրջ 3 ամիս տևած շինարարական աշխատանքներին մասնակցել են գյուղաբնակ վարպետներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այն հավուր պատճաշի կառուցելու համար:

Մատուռի բացմանը  ներկա էին հերոսածին մայրեր, Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում զինակից, հյուրեր ոչ միայն Աշտարակից նաև տարբեր մարզերից, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ։ 

Մատուռն օծվել է Տեր Փառենի ձեռամբ, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնհարեցին հերոսների շիրիմներին ու կատարեցին խնկարկում։

Սարգիս Արմենի Սարգսյան

Ծնվել է 2001 թվականի փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:

2006-2016 թվականներին սովորել է Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում:

2016 թվականին ընդունվել է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջ:

Մեկ տարի սովորելուց հետո 2017 թվականի հոկտեմբերին մեկնում է Բելգիայի թագավորություն՝ բուժման նպատակով:

2019 թվականի նոյեմբերին վերադառնում է հայրենիք կատարելու իր սրբազան պարտքը՝ ծառայելու հայոց բանակում:

2020 թվականի օգոստոսի 11-ին ծառայության է անցել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի զորամասերից մեկում: 

Հերոսաբար զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ կյանքը նվիրելով հանուն հայրենիքի փրկության: 


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 754+
754+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր