83650 դիտում
21:33 30-09-2023
Արտակարգ դեպք Արարատի մարզում. «դոբերման» ցեղատեսակի շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա, ով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Մալայան» ակնաբուժական կենտրոն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի «Մալայան» ակնաբուժական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աչքի ստորին կոպի պատռվածք, արցունքատար ուղիների ընդգրկումով, ծնոտի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Ավետիսյանի գլխավորությամբ:
«Մալայան» ակնաբուժական կենտրոնում բժիշկնեը ոստիկաններին հայտնել են, որ երեխայի առողջական վիճակը ծանր է և մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում երեխային, Մասիսի ոստիկանները պարզել են, որ նա Արարարտի մարզի գյուղերից մեկի բնակիչ 10-ամյա Արեգ Հ.-ն է:
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում երեխայի 35-ամյա մոր կողմից երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու հետևանքով Արեգ Հ.-ն գնացել է իր հասակակից դասընկերուհու տուն, որպեսզի տեսնի դասընկերուհու ընտանիքին պատկանող «դոբերման» ցեղատեսակի շան ձագերին, սակայն այդ ընթացքում շունը կապված չի եղել, հարձակվել է տղայի վրա և պատճառել նշված մարմնական վնասվածքները:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից դեպքի վերաբերյալ ձևակերպված փաստաթղթերի հիման վրա:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։