211652_close_icon
views-count1270 դիտում article-date 15:15 01-10-2023

Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Նիկոլին հեռացնել չստացվեց․ դրա գինը դարձավ Արցախի հայաթափումը․ Շարմազանով

«Ապագա սերունդներ, երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել եւ Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը»,- այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․

«Միամտություն էր կարծել,թե 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հանցավոր գործարքից հետո Արցախը կարող էր երկար գոյատեւել։

Գոյատեւելու մի շանս կար՝ հեռացնել Փաշինյանին ու հրաժարվել Պրահայի հանցավոր գործարքից։

Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Նիկոլին հեռացնել չստացվեց։

Դրա գինը դարձավ Արցախի հայաթափումը։

Արցախը հայաթափել ու Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա հեռացումն այլեւս բարոյական հարց է դառնում։

Իսկ նրա մնալու պարագայում մենք բարոյականության հետ այնքան կապ կունենանք,որքան ադրբեջանգի ղեկավարները՝ հումանիզմի»,- գրել է Շարմազանովը։

Նմանատիպ նյութեր