211652_close_icon
views-count65590 դիտում article-date 19:33 01-10-2023

Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. 47-ամյա վարորդը Volkswagen Touareg-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին, գազախողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՐՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ն իր վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում` դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածի վրայով, բախվել երկաթե ճաղավանադակներին, գազախողովակին և մոտ 50 մ առաջ ընթանալով` գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել փրկարարները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Օպերատրվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ Բիձյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Վարդան Չոբանյանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարում եմ հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Խաչատուր Էլոյանը, պարեկ Արմեն Վարդանյանը և պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ հետաքրքրասեր վարորդները փորձում են ավտոմեքենաները կայանել և ստեղծել խցանում, սակայն պարեկներին հաջողվում է նրանց հեռացնել դեպքի վայրից: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի վթարավերականգնողական բաժնի աշխատկիցները, քանի որ գազախողովակին բախվելուց հետո սկսվել է գազի արտահոսք և այս պահին Աբովյանի ԳԳՄ-ի աշխատակիցները աշխատանքներ են սկսել վթարը և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր