211652_close_icon
views-count1417 դիտում article-date 21:04 02-10-2023

Ռուս-վրացական սահմանին ավելի քանի հազար բեռնատար է կուտակվել

Ավելի քան հազար բեռնատար մեքենա է կանգնած Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետով անցնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը:

«Հանրապետության ավտոճանապարհներին իրավիճակը կայուն է, վրացական ռազմական ճանապարհին և Անդրկովկասյան ավտոճանապարհին երթևեկությունը սահմանափակ է, մաքսային և սահմանային ծառայություններն աշխատում են բնականոն հունով, Վերին Լարսի միջազգային անցակետով անցնելու համար սպասվող հերթը հազար 23 միավոր ծանր մեքենա է»,- ասել է Տոմաևը Հյուսիսային Օսիայի կառավարությունում կայացած աշխատակազմի նիստում։

Վերին Լարսի անցակետը Վրաստանի ռազմական ճանապարհի վրա է: Այն ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը Ռուսաստանի հետ։

Նմանատիպ նյութեր