60594 դիտում
09:32 03-10-2023
Արագածոտնի մարզում գողացել են քաղաքացու 2 ձիերը, ու տուժածը մատնացույց է արել ենթադրյալ գողին, ոստիկաններն ու քննիչներն էլ դեռ թմբիրում են…
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել՝ այս տարվա հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժին դիմած՝ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 33-ամյա Հ. Շ.-ի հաղորդման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 31-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունիսի 1-ի՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տառերի պուրակ»-ից դեպի Բյուրական գյուղ տանող ճանապարհի հարակից արոտավայրից գողացել են իրեն պատկանող 2 ձիերը:
Ձևակերպված փաստաթղթերը Ոստիկանության Աշտարակի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, սակայն մինչև օրս, չգիտես ինչու, սայլը տեղից չի շարժվում, այն դեպքում, երբ տուժողը թե՛ Աշտարակի ոստիկաններին, թե՛ Արագածոտնի մարզի քննչական վարչությանը տեղեկացրել է ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, անգամ ներկայացրել լուսանկարներ, որ գողությունը կատարել է Սուրեն Բ.-ն:
Ոստիկանությունն ու քննիչները բավարարվել են՝ նյութեր կազմելով, իսկ տուժածը տևական ժամանակ է՝ դիմում է ոստիկանություն, որպեսզի իմանա հանցագործության բացահայտման արդյունքների մասին:
Ոստիկանությունից պատասխանում են, թե մենք մերն արել ենք, թղթերը ձևակերպել, ուղարկել ենք Քննչական: Քննչականից էլ քննիչը 1 անգամ պատասխանել է, թե նյութերն իր մոտ են, բայց ոչ մի դրական պատասխան տուժածը չի ստացել: Ու հիմա քաղաքացին, ում պատճառվել է մոտ 1 միլիոն 100 հազար դրամի վնաս, չգիտի՝ ով է փոխհատուցելու վնասը:
Մարդը հստակ փաստերով, կարելի է ասել՝ գործը բացահայտած, ներկայացրել է ոստիկաններին ու քննիչներին, բայց դրական արդյունք մինչև այժմ չի տեսել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1779 դիտում
16:59 18-03-2015
Կինը շուկայում մատնացույց է արել գողին
14742 դիտում
14:52 02-02-2017
Ձիերը գողացել, մորթել և վաճառել էին Երևանի շուկաներից մեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)