4375 դիտում
11:47 05-10-2023
Սեւանից սիգի արդյունագործական որսի ժամկետը երկարաձգվեց եւս 2,5 ամսով՝ մինչեւ նոյեմբերի 15-ը
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում որոշեց եւս 2,5 ամսով երկարաձգել Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի ժամկետը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի համար մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2023 թվականի մայիսի 4-ից, փաստացի կնքվել է 8 պայմանագիր: Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ը:
Գիտական կենտրոնը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկեել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Նախագծով առաջարկվող փոփոխության նպատակն է կանոնակարգել Սևանա լճում արդյունագործական որսի գործընթացը։ Նախատեսվում է շուրջ 19 500 000 ՀՀ դրամ բնօգտագործման վճարի վճարում պետական բյուջե։

Նմանատիպ նյութեր
2703 դիտում
15:29 02-09-2021
Սևանա լճում սիգի որսի ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը
2840 դիտում
14:18 04-09-2021
Հայտարարվել է սիգի արդյունագործական որսի համար հայտերի ընդունում
3474 դիտում
09:13 24-05-2019
Չնայած սիգի որսի արգելքին՝ 100.000 տուփ սիգի պահածո է արտահանվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին