10085 դիտում
16:55 07-10-2023
Մեկումես ժամ է՝ Արագածի հրշեջ-փրկարարները Ծիլքար գյուղում մոտ 2 հեկտար հնձված ցորենի արտում սեփականատերերի կողմից կրակի մատնած ցորենի դաշտերում հերթապահություն են իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 ու կես ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները Ծիլքար գյուղի վարչական տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի վարչական տարածքում գտնվող հնձված ցորենի դաշտերում քաղաքացիներն այրում են չոր խոտը:
Հրշեջները ժամանել են և արտերի սեփականատերերի հետ իրենց հսկողության տակ են վերցրել հրդեհը, որպեսզի այն չտարածվի հարևանությամբ գտնվող անտառներում:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Այս պահին հրշեջները հերթապահություն են իրականացնում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+