25592 դիտում
20:17 09-10-2023
Նոր մանրամասներ Երևանում 26-ամյա տղային հրազենային վնասվածք պատճառելու դեպքից․ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ դեպքը տեղի է ունեցել Անանուն փողոցում. կրակողը հայտնի է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության ծառայողները, համագործակցելով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին քննիչների հետ, ձեռնարկելով հսկայածավալ ու բազմակողմանի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, պարզել են հոկտեմբերի 6-ին որտեղ և ինչ հանգամանքներում են հնչել կրակոցներն ու քաղաքացին ստացել հրազենային վնասվածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը ժամը 19:30-ի սահմաններում Եղբայրության և Անանուն փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 26-ամյա Տիգրան Դ․ -ն իր մոտ եղած ապօրինի պահվող հրազենից կրակել և հրազենային վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ 25-ամյա Հրայր Ա.-ին։
Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորի կյանքը փրկել։
Ոստիկանությունն ու Շենգավիթի քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ Տիգրան Դ․ -ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Շենգավիթ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը և վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանները պարզում էին՝ որտեղ և ինչ հանգամանքներում է վիրավորը հրազենային վնասվածք ստացել, ինչպես նաև պարզում էի նրա ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը 25-ամյա տղա է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։