211652_close_icon
views-count54885 դիտում article-date 12:10 11-10-2023

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Զոլաքար գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմում. 1 հոգի էլեկտրահարվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում անասնագոմ է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:

Պարզվել է, որ Զոլաքար գյուղի բնակիչ՝ 61-ամյա Նորիկ Ա.-ն ժամը 04:30-ի սահմաններում իրեն պատկանող անասնագոմում նկատել է, որ տանիքում հոսանքի լարերի կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել, ինչի ժամանակ վերջինս էլեկտրահարվել է և Մարտունու հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայում, մահացել:

Նշված վայրից տարբեր աստիճանի այրվածքներով շտապօգնության ավտոմեքենայով Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Ասատուր Ս-ն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները առանց խոչընդոտի կարողանան աշխատել:

Պարզվել է, որ այրվել են անասնագոմի մոտ 160 քառակուսի մետր տանիքի փայտյա կառուցատարրերը, ծխահարվել է մոտ 10 հավ և 1 գառ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայր է ժամանել նաև Մարտունու դատախազը:

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր