211652_close_icon
views-count1567 դիտում article-date 22:11 12-10-2023

Անծանոթ անձինք հետապնդել եւ սպառնացել են Տաթեւի համայնքապետարանի աշխատակցուհուն․ ահազանգ ոստիկանությանը․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի Տաթեւի համայնքապետարանի աշխատակից, 25-ամյա Մ․ Թ-ն դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ մոտ 3 ամիս առաջ, իրենց գյուղում տարբեր օրերին նկատել է, որ անծանոթ անձինք իրեն հետեւում են։

Ըստ դիմումատուի՝ անծանոթ անձը, առանց պետհամարանիշի «Մերսեդես» ավտոմեքենայով հետապնդել է նրան եւ Մ․ Թ-ին ահաբեկելու նպատակով մեքենան մեծ արագությամբ վարել նրա ուղղությամբ։

Իսկ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Մ․Թ.-ն «Վայբեր» հավելվածի միջոցով ստացել է հաղորդագրություն՝ իր անձի նկատմամբ սպանության սպառնալիքներով:

Սյունիքի բնակչուհու դիմումը՝ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Նշենք, որ Մ․ Թ․-ն նախկինում չի դիմել իրավապահ մարմիններին։

 

Նմանատիպ նյութեր