211652_close_icon
views-count32997 դիտում article-date 10:27 14-10-2023

Շղթայական ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes G 500-ը, Opel-ը, Hyundai-ն ու КамАЗ-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել Գյումրու բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 70 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 24-ամյա Գոռ Մ.-ի վարած Hyundai մակնիշի, 29-ամյա Էդգար Ս.-ի վարած Mercedes G 500 մակնշի, 53-ամյա Սմբատ Ա.-ի վարած Opel մակնիշի և 55-ամյա Արթուր Ա.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով տեսուչ Շահբազյանի գլխավորությամբ: Վթարի մասին Ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հեթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր