211652_close_icon
views-count1231 դիտում article-date 10:33 15-10-2023

Իրանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Քաթարի մայրաքաղաքում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն։

Համաձայն հայտարարության, որը նաև մեջբերում է Reuters-ը, Իրանի արտգործնախարարը համաձայնել է «շարունակել համագործակցությունը ՀԱՄԱՍ շարժման նպատակներին հասնելու համար»։

Ըստ BBC-ի,Դոհայում կայացած հանդիպման ժամանակ Աբդոլահիանը,  ՀԱՄԱՍ-ի պնդմամբ, գովասանքով է արտահայտվել Իսրայելի վրա հարձակումը,  այն, իբր,  անվանելով «պատմական հաղթանակ»։ Ըստ նրա,  դա հարված էր նրան, ինչն իրանցի նախարարն անվանել է Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների զավթում:

Նմանատիպ նյութեր