31338 դիտում
23:55 17-10-2023
Վրաերթ Մխչյան գյուղում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղափոխվել է հիվանդանոց. Արտաշատի ոստիկանները ժամերի ընթացքում պարզեցին, որ իր որդու կատարած վրաերթը փորձում էր իր վրա վերցնել նրա հայրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը կարողացել է բացահայտել, թե իրականում հոկտեմբերի 14-ին, Արարատի մարզում ով է եղել Մխչյան գյուղի բնակիչ 36-ամյա Ռուդիկ Գ.-ին վրաերթի ենթարկած վարորդը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 19:10-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատի խճուղի 17 տան դիմաց Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվում Ռուդիկ Գ.-ն, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:
Տեղում ոստիկաններին ու քննիչներին է ներկայանում Մխչյան գյուղի բնակիչ 70-ամյա Սերգեյ Գ.-ն, ով հայտնում է, որ վրաերթը ինքն է կատարել իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով:
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ Սերգեյ Գ.-ն կմտածեր, որ ոստիկաններն ու քննիչները, ժողովրդի լեզվով ասած, «իր կուտը կերել են», ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում պարզում են, որ իրականում վրաերթը կատարել է Սերգեյ Գ.-ի որդին՝ Մխչյան գյուղի բնակիչ 42-ամյա Դավիթը, ով վրաերթը կատարելուց հետո լքել է դեպքի վայրը:
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+