211652_close_icon
views-count1219 դիտում article-date 12:52 18-10-2023

Ժամանակն ավարտվել է. Իրանի ԱԳ նախարարի նախազգուշացումը Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ

Սիոնիստական ռեժիմի (Իսրայել) սարսափելի ոճրագործությունից հետո՝ Գազայի «Ալ Մոամդանի» հիվանդանոցում հազարից ավելի անմեղ կանանց ու երեխաների վրա հարձակումն  ու կոտորածը, եկել է մարդկության համաշխարհային միասնության ժամանակն ընդդեմ աշխարհի այս ամենաատելի կեղծ ռեժիմի։

Այս մասին X սոցկայքի էջում գրել  է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Ժամանակն ավարտվել է», - հավելել է նա:

Երեկ երեկոյան Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է այն պնդումները, թե իսրայելցի զինվորականներն են պատասխանատու Գազայի հիվանդանոցի վրա հարձակման համար։ Նրա խոսքով՝ հարյուրավոր կյանքեր խլած պայթյունն ահաբեկիչների ձեռքի գործն է։

Նմանատիպ նյութեր