21229 դիտում
17:46 20-10-2023
Երևանում 37-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Թաթուլ Պ.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գյուլիքեխյան փողոցի 4-րդ հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 76-ամյա Սերգեյ Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Գևորգ Երանոսյանն ու պարեկ Արթուր Կնյազյանը:
Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+