211652_close_icon
views-count952 դիտում article-date 14:48 21-10-2023

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) X-ի միկրոբլոգում գրառում է արել՝ կոչ անելով Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։ 

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին Իսրայելի քաղաքականությունը համապատասխանեցնել ԱՄՆ հիմնական առաջնահերթություններին (ցեղասպանության կանխարգելում, տարածաշրջանային խաղաղություն, կրոնական խմբերի հարգանք) և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կանխել ատելության հիմքով հանցագործությունները»,- ասված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր