211652_close_icon
views-count1147 դիտում article-date 14:57 22-10-2023

Ուկրաինան կարող է 61,4 միլիարդ դոլարի օգնություն ստանալ ԱՄՆ-ից. Ուկրաինայի դեսպան

Ուկրաինան կարող է 61,4 միլիարդ դոլարի օգնություն ստանալ ԱՄՆ-ից։ Միջոցների մեծ մասը ուղղվելու է պաշտպանական ոլորտին։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից ընդհանուր 105 միլիարդ դոլար է խնդրել։ Դրանից Ուկրաինան կարող է ստանալ 61,4 միլիարդ դոլար, պարզաբանել է Մարկարովան։

Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայի և Իսրայելի հաջողությունը կենսական նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Նմանատիպ նյութեր