1135 դիտում
17:10 23-10-2023
Գործեր կան, որ վերաբերում են կոնկրետ գույքերի, կոնկրետ անուն-ազգանունների, պարզվում է՝ մեկը հարգված մարդ է, մյուսը՝ մեծ շրջապատ ունի, երրորդը՝ լավ տղա է․ Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում. Tert.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդես է եկել կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման երկրորդ տարեդարձի առիթով և նշել. «2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հանրության շրջանում, հատկապես հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում շատ մեծ ակնկալիքներ առաջացրեց։ Այդ ակնկալիքները երկու հիմնական ուղղություն ունեին. առաջինը՝ հետաքննել, բացահայտել և օրենքով սահմանված ընթացքի և ելքի հանգեցնել արձանագրված կոռուպցիոն դեպքերը, պատմությունները և մեխանիզմները։ Երկրորդը՝ կանխարգելել և նաև հետևողական լինել ընթացիկ կոռուպցիայի հարցերում, դրա զարգացման հնարավորությունները բացառել և այդպես շարունակ։ Իհարկե, 2018 թվականին ակնկալիքը և մթնոլորտն այնպիսին էր, որ մարդիկ շատ հաճախ ակնկալում էին, որ նոր ձևավորված Կառավարությունը գնա և քաղաքական, ժողովրդական մեթոդներով զբաղվի այդ հարցերի հասցեագրմամբ։
Բայց պետք է նաև գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այդ ճանապարհով չգնացինք, որովհետև հասկանում էինք, որ հենց այդ պրոցեսները, իրավակարգի, օրենքի գերակայության տրամաբանությունից դուրս գալու մեծ ռիսկեր են պարունակում, որի վերջնարդյունքն իրականում կլինի հայտարարված նպատակին ուղիղ հակառակ: Տեղի կունենա սեփականության վերաբաշխում, և ապօրինի կուտակված միջոցներն ապօրինի ձևով կկուտակվեն նոր տեղերում, և դրանից իրականությունը չի փոխվի։ Եվ մենք որոշեցինք գնալ ինստիտուցիոնալ ճանապարհներով և փորձեցինք հասկանալ, թե ինչ ինստիտուտներ են մեզ անհրաժեշտ, որպեսզի քաղաքական օրակարգը, որը ոչ թե կուսակցական կամ Կառավարության, այլ ժողովրդի կողմից, ընդ որում՝ արդարացի և հիմնավոր կերպով բարձրացվող օրակարգը, արդյունավետ ձևով հասցեագրվի։ Մենք որոշեցինք գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով և Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ինստիտուցիոնալ քաղաքականության արտահայտություններից է, բայց միակը չէ, որովհետև այս ընթացքում, շատ կարևոր է արձանագրել, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցինք Հակակոռուպցիոն դատարան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, նաև մի շարք այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացրեցինք։ Ամեն ինչ արեցինք, որպեսզի դատական, իրավական համակարգում աշխատավարձերը մրցունակ լինեն մասնավոր հատվածի աշխատավարձերի հետ։ Ըստ էության, շատ մեծ աշխատանք է արվել այս իմաստով, որպեսզի մենք կարողանանք առաջադրված օրակարգը սպասարկել»,-ասել է Կառավարության ղեկավարը:
Վարչապետի դիտարկմամբ, սակայն հանրությունն այնքան էլ գոհ չէ կատարված աշխատանքների ընթացքից. «Եթե մենք հիմա հանրության շրջանակում հարցում իրականացնենք, թե ինչքանով են նրանք գոհ և ինչքանով են համարում, որ հայտարարված նպատակներն իրագործված են, չեմ կարծում, թե հանրության շրջանում գոհունակության շատ մեծ ծավալ կունենանք։ Խոսքն այստեղ ոչ միայն ուղղակի առանձին քրեական գործերի քննության մասին է, այլև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների և տեմպերի, որը ուզում եմ հիշեցնել, նույնպես այդ մեր հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում ձևավորվեց։ Նաև կարծում եմ, որ և՛ հակակոռուպցիոն, և՛ ընդհանուր բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությունը քննելիս, մենք վիճակագրության մեջ պետք է անպայման արձանագրենք, թե այդ գործերից քանիսն են ավարտվել օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով։
Որովհետև եթե օրինական ուժի մեջ դատավճիռ չկա, հանրությունը, ինչպես մի շարք դեպքերում եղել է, մի օր կարող է արթնանալ և կարդալ վերնագրերը, որ այս մեկին արդարացրեցին, մյուսինը կարճեցին և այդպես էլ հանրության համար պարզ չի լինում, թե ինչ է տեղի ունենում։ Իհարկե, այս վիճակագրությանն էլ մենք պետք է որոշակի վերաբերմունք ցուցաբերենք, որովհետև մենք ասում ենք՝ այսքան գործեր, այդ գործերի թիվը բազմաթիվ է: Մարդիկ չեն հիշում, ենթադրենք հարյուրավոր կամ հազարավոր գործերը և նրանց մանրամասները, մարդիկ ունեն, այսպես ասած՝ նշանային դեպքեր, և դրանցով են առաջնորդվում, ի վերջո երկիրը, պետությունը ինչքանով է արդյունավետ պայքար մղում կոռուպցիայի դեմ և այդ գործերն արդյունք ունեցա՞ն, թե՞ չունեցան»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ երբեմն ինչ-որ գործերի ընթացքին հետևելով՝ տպավորություն են ստանում, թե խոսքը ոչ թե դատական գործընթացի մասին է, այլ կուլիսային բանակցությունների.
«Առիթից օգտվելով, որ ներկա են և՛ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, և՛ Գլխավոր դատախազը, և՛ Արդարադատության նախարարը և մեր քննչական մարմինների ղեկավարները, ցանկանում եմ ասել, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այդ դատական գործերը տեղի են ունենում, այսպես ասած՝ արձակուրդային, կուրորտային ռեժիմով։ Դատական նիստը տեղի ունեցավ և միանգամից հետաձգվեց մի ամսով, երկու ամսով, երեք ամսով հինգ ամսով, և այդպես մարդիկ, իրենց համար նշանային արժեք ունեցող գործերով, ստանում են հետևյալը հիմնական ազդակը՝ պրոցես է, գնում է, և երբեմն կողքից տպավորություն է, թե այս ամբողջ համակարգը ինչ-որ մի բանի է սպասում, ինչ-որ մի հանգուցալուծում ունենալու համար»։
Վարչապետը նշել է, որ աշխատանքային քննարկումների ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք կապված են նաև դատաիրավական համակարգերի ծանրաբեռնվածության հետ: «Սակայն, իմ կարծիքով՝ այն քաղաքական ժամանակը, որը հանրությունը մեզ տվել է արդյունավետ համակարգ ունենալու համար, սպառվում է: Եվ եթե այդ ժամանակն արդյունավետ չօգտագործվի, այսինքն՝ հանրությունը չտեսնի, որ այս հայտարարությունների արձանագրված քաղաքական կամքի հետևում կոնկրետ և արդյունավետ գործող համակարգեր են, այստեղ մենք կարող ենք ունենալ լրջագույն պրոբլեմներ, որոնք իրենց հետ կարող են բերել լրջագույն հետևանքներ:
Երբ նայում եմ Կառավարության օրակարգին, թե մենք հակակոռուպցիոն պայքարի համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար էլ ինչ պետք է անեինք, ես տեսնում եմ, որ առնվազն մեծ մասն արված է՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, վճարումների և աշխատավարձերի բարձրացումներ: Մենք նաև այլ միջոցներ ենք ձեռնարկել, այդ թվում՝ քրեական գործերով անցնող անձանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համար: Դրանցից ես ուզում եմ նշել նոր կարգավորումը, երբ հարցաքննությունները տեղի են ունենում միայն տեսագրության ներքո», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս նոր համակարգը, ըստ վարչապետի, ենթադրում է նաև քննչական պրոֆեսիոնալիզմի նոր որակ, մասնագիտական առաջխաղացում, ինչի համար շատ կոնկրետ խթաններ են ստեղծվել: «Կառավարությունը դատական պրոցեսներին միջամտելու որևէ լիազորություն չունի, բացի որոշակի օրենսդրական որոշակի նախաձեռնություններից, կանոնակարգումներից: Կարծում եմ՝ հանրությունը պիտի ապացույցներ ստանա կոնկրետ, որ այստեղ կուլիսային խաղեր և բեմականացումներ չկան, և մյուս կողմից՝ գործում է հստակ գործող պետական, դատաիրավական, հակակոռուպցիոն համակարգ:
Սա չափազանց կարևոր խնդիր է, ընդ որում՝ այս հարցի շուրջ, կարծում եմ՝ նաև պետք է լինի որոշակի հանրային պետական կոնսոլիդացիա: Հակառակն էլ ասեմ, որ երբ վերնագիր ենք դնում՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, բոլորը դրա հետ համաձայն են, ոչ մեկ որևէ առարկություն չունի, երբ ասում ենք՝ ապօրինի գույք բռնագանձում, բոլորը դրա հետ համաձայն են, ասում են՝ դե իհարկե, ապօրինի գույք է, պետք է բռնագանձել: Երբ այդ կոնկրետ գործի, այդ վերնագրի ներքո գործեր են հայտնվում, որոնք արդեն վերաբերում են կոնկրետ շենքերի, կոնկրետ գույքերի, կոնկրետ անուն- ազգանունների, պարզվում է՝ մեկը հարգված մարդ է, մյուսը՝ մեծ շրջապատ ունի, երրորդը՝ լավ տղա է և այդպես շարունակ: Հասկանում ես, որ ամեն քայլ անելիս պետք է ահռելի դիմադրություններ հաղթահարել»,-ասել է Կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա նշանակում է, որ կոռուպցիոն դիմադրությունը մեր երկրում հաղթահարված չէ. «Եվ նաև սրանով է բացատրվում, որ մեր երկրում, այդ թվում՝ պետական համակարգում, դեռևս շարունակում է կոռուպցիա լինել և երբեմն՝ ժամանակ առ ժամանակ, գնահատվում է, որ ոչ միայն կա, այլև կոռուպցիան նոր ձևերով զարգանում է: Եվ այս ազդակներին մենք չպետք է ուղղակի այսպես անլուրջ վերաբերվենք: Ամեն ասածի հետևից մենք պետք է կարողանանք գնալ, որովհետև եթե հանկարծ վերջում պարզվի, որ հակակոռուպցիոն մեր քաղաքականության հետևում խաղ կա, ձև կա, դա կլինի ամենամեծ աղետը, որին մենք կառերեսվենք»:
Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն քաղաքականությունը և նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված բոլոր հաջողությունները և բոլոր անհաջողությունները շատ ուղիղ կապ ունեն կոռուպցիայի հետ: «Այն, որ մենք ի հեճուկս բոլոր ցնցումների և հարվածների, օրինակ՝ Հայաստանում կարողացանք, ի վիճակի եղանք մակրոտնտեսական ոչ միայն կայունություն ապահովել, այլև շարունակել տնտեսական զարգացման դինամիկայի մեջ լինել, դա միայն մի բացատրություն ունի:
Դա ոլորտում հակակոռուպցիոն որոշումների արդյունավետ իրականացումն է: Մենք տնտեսության մեջ մենաշնորհները վերացրեցինք, այն որ մենք հարկային արտոնությունների դեմ մաքսիմալ անկեղծ պայքարում ենք: Ես չեմ կարող ասել, որ դա վերացվել է, որովհետև մենք տեսանք, որ հիմա էլ հարկերից խուսափելու նոր և տեխնոլոգիական այնպիսի ձևեր են ի հայտ գալիս և մշակվում, որոնք մեր խնդիրները բարդացնում են: Բայց ես կրկին ուզում եմ ասել՝ նույն տնտեսական կայունությունը, որն առանցքային գործոն է, որովհետև, եթե տնտեսական կայունություն չլինի, հարկային բյուջետային եկամուտների կայունություն չլինի, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք կարող անել: Եվ ես ուզում եմ՝ մենք սա գնահատենք և արձանագրենք:
Ինչո՞ւ է այդպես՝ տնտեսության ոլորտում հավասար դաշտ և հնարավորություններ ստեղծելու արդյունքում, որը հակակոռուպցիոն մեր առաջին քայլերի հետ է կապվում և որոնց համար քաղաքական կամքը բավարար էր, բայց կան հարցեր, որոնց դեպքում միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է լինեն գործուն մեխանիզմներ: Եվ նաև մեր բոլոր պրոբլեմներն ու անհաջողությունները, որոնք մենք ունեցել ենք բոլոր ոլորտներում: Երբ ուզում ես հասկանալ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս, դարձյալ գալիս են այն եզրակացության, որ կոռուպցիան այստեղ ունի առնվազն շատ վճռորոշ նշանակություն: Չեմ կարող ասել, որ դա միայն կոռուպցիայի հետևանք է, բայց կոռուպցիան այդտեղ ունի շատ էական դերակատարում: Եվ նաև այդ է պատճառը, որ մենք այսօր հետևողականորեն շարունակում ենք հակակոռուպցիոն քաղաքականությունը»,-նշել է վարչապետ Փաշինյանը:
Անդրադառնալով նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն օրենսդրության վերաբերյալ ընդունած փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ այդ նախաձեռնությունները 10-ամյա, եթե ոչ ավելի երկար բարքերին հակադիր են. «Բայց ես կարծում եմ, որ մեր երկրի առաջ եղած մարտահրավերները բոլորիս՝ առաջին հեթին պետական պաշտոնյաններին, ստիպում են տեղավորվել բոլորովին այլ ստանդարտի և այլ տրամաբանության մեջ: Եվ, իհարկե, դա իր հետ բերելու է լրացուցիչ հարցեր, նաև բարդություններ ենք ունենալու և իրականացման փուլում, ոչ թե այն իմաստով, որ չենք ցանկանալու կամ դիմադրություն է լինելու, դա էլ իր հերթին, այլ այդ նոր համակարգերը դեռ պետք է հասկանալ, որովհետև կարող են լինել դեպքեր, որ մենք ի վիճակի չլինենք նույնականացնել, որ այս դեպքն այդ դեպքին է վերաբերում»:
Կառավարության ղեկավարը, կրկին շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի հիմնադրման առիթով և շնորհակալություն հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար: «Ընդ որում՝ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ մենք առաջին անգամ Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից դուրս, ունենք օպերատիվ ծառայություն, որը գտնվում է Քննչական մարմնի կառուցվածքում: Այս աշխատանքն էլ շատ կարևոր է, և մենք որոշ ժամանակ անց արդյունքները պետք է ամփոփենք՝ ինչքանով է դա արդյունավետ, ինչքանով՝ ոչ, որովհետև ես հիշում եմ այդ քննարկումները՝ շատ կողմ, շատ դեմ կարծիքներ կային: Բայց, այնուամենայնիվ, այս որոշումը մենք կայացրեցինք և որոշ ժամանակ անց պիտի ամփոփենք: Ընդհանուր եզրակացությունը մեր հետևյալն է, որը վերաբերում է և՛ Հակակոռուպցիոն կոմիտեին, և՛ Կառավարությանը, և քննչական մարմիններին, և՛ Դատախազությանը, և՛ դատական մարմիններին, որ մենք արդեն մի քանի տարի այս ոլորտում, ինչպես ասում են՝ «ցանել ենք, ժամանակն է եկել հնձելու»:
Այսինքն՝ «բերքը և պտուղները» տեսնելու, և շատ կարևոր է, որ այդ «բերքը» լինի առատ, որովհետև լեգիտիմ են բոլորի սպասումները: Երբ ասում ենք դատավճիռներ, մենք նկատի ունենք, որ կարող է լինել արդարացման դատավճիռներ, մեղադրական դատավճիռներ: Երբ լինեն արդարացման դատավճիռներ, մենք պետք է հետ վերադառնանք և անդրադառնանք մեր քննության որակին՝ ինչո՞ւ է դա տեղի ունեցել: Սա շատ կարևոր է, որովհետև անընդհատ մենք քննության որակի մասին ենք խոսում, բայց մինչև դատավճիռ չլինի մենք չենք կարող օբյեկտիվորեն անդրադառնալ քննության որակին, որովհետև քննության որակի ամենակարևոր նշանը, որից մենք պետք է հետևություն անենք, դատավճիռն է: Եթե դատավճիռը մեղադրական է, հիմնականում քննությունը պատշաճ որակ է ունեցել, եթե դատավճիռն արդարացնող է, մենք պետք է վերադառնանք և հասկանանք՝ այդ դեպքում ինչու ենք մարդկանց այսքան տարի տարել-բերել դատարաններով, և պետք է քննության որակին անդրադառնալ: Ինչքան էլ և որքան էլ հակակոռուպցիոն քաղաքականությունը և հանցավորության դեմ պայքարի քաղաքականությունը մեզ համար լինի սկզբունքային և հանրության ակնկալիքները լինեն մեծ՝ մենք չենք կարող մեզ թույլ այդ ճանապարհին որևէ ապօրինություն, մենք չենք կարող թույլ տալ այդ ճանապարհին որևէ ապօրինի միջամտություն և մենք չենք կարող այդ ճանապարհին թույլ տալ, որ որևէ կերպ նսեմացվի օրենքի գերակայությունը: Ընդհակառակը՝ այս ամենն արվում է հենց օրենքի գերակայությունը ՀՀ-ում անսասան դարձնելու համար:
Կրկին շնորհավորում եմ և կրկին շնորհակալություն եմ հայտնում, և հույս ունեմ, որ մենք իսկապես կարդարացնենք այն լեգիտիմ և օրինական ակնկալիքները, որոնք հանրությունը, ՀՀ քաղաքացիներն ունեն հակակոռուպցիոն համակարգից՝ ընդհանրապես և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մասնավորապես»,-եզրափակել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր
3181 դիտում
21:17 09-09-2015
Զարմանալի փաստեր՝ անուն-ազգանունների մասին. ֆոտոշարք
1252 դիտում
14:49 03-09-2014
Հերթական հետախուզվողները. մեկը` կողոպուտի, մյուսը` գողության, երրորդը` ծեծի մեղադրանքով
Այս բաժնից
796 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
634 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
748 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված