26598 դիտում
16:57 26-10-2023
Ավտովթար՝ Երևանում. բախվել են գազ տեղափոխող ԶԻԼ բեռնատարն ու Hyundai-ն. կա վիրավոր. խցանումը հասնում էր մի քանի կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի Մելքումովի 11/4 հասցեի դիմաց բախվել են 47-ամյա Միքայել Հայրապետյանի վարած ԶԻԼ մակնիշի՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու 43-ամյա Սյուզաննա Զարգարյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ ԴադոյանիՆ վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կտարել նույն վաշտի պարեկներ Նորայր Սարգսյանն ու Անդրանիկ Ալավերդյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ֆոոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով խցանումը հասնում էր մի քանի կիլոմետրի, և այն տևեց գրեթե 3 ժամից ավելի: Վարորդները «քաղցր խոսքերով» էին հիշում երթևեկությունը կարգավորողներին, չիմանալով, որ այդ ընթացքում պարեկները սպասում էին՝ հիվանդանոցից երբ կբարեհաճեն ահազանգը փոխանցել քննչական բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+