1903 դիտում
22:34 28-10-2023
Ես և պաշտպանության նախարարը ուղղաթիռով ենք տեղափոխվել Հայաստան․ Սամվել Շահրամանյան
Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն առեւանգեց Արցախի երեք նախագահներին, իսկ իրեն ոչ, ինչպե՞ս է ինքը հասել Երեւան:
«Կարելի է այդ հարցը շարունակել, եւ հարցնել՝ ինչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, եւ ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ, պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել: Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաեւ կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել եւ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,-ասաց Շահրամանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է անցել հսկիչ անցագրային կետը, Շահրամանյանը պատասխանեց. «Ես տեղափոխվել եմ ինքնաթիռով: Ուղղաթիռով տեղափոխվել ենք ես, պաշտպանության նախարարը եւ իմ անվտանգության երկու աշխատակիցները: Մենք հասել ենք Սիսիան ուղղաթիռով»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1153 դիտում
23:31 28-10-2023
Արցախի ՊԲ սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին․ Սամվել Շահրամանյան
1090 դիտում
15:55 09-09-2023
Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա. Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ. Սամվել Շահրամանյան
Այս բաժնից
640 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1405 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա