211652_close_icon
views-count1111 դիտում article-date 15:58 30-10-2023

Ռուսական առաջին ալիքի արածը նորմալ չեմ համարում, իշխանությունները գալիս, գնում են, բայց ժողովուրդների բարեկամությունը պետք է լինի կայուն․ Կարեն Բեքարյան. tert.am

Արմեն Աշոտյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները այլ կերպ, քան քաղաքական բռնաճնշում որակելը, հնարավոր չէ։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը, գրում է tert.am-ը։

«Ինչպե՞ս կարող է այս ամենը հատում ունենալ ժողովրդավարության հետ, թե՛ մենք բոլորս, թե՛ մեր հանրությունը շատ լավ պատկերացնում ու գիտակցում է` ինչ է կատարվում»,- ասաց նա։

Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացի շուրջ իրավապաշտպանների ու միջազգային կառույցների արձագանքին, Բեքարյանը ասաց․

«Հերթական անգամ քաղաքական շահերը գերակայել են արժեքների նկատմամբ։ Իրավապաշտպան, միջազգային կառույցների, երկրների կողմից, որոնք մշտապես Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտները պահել են ուշադրության կենտրոնում,այսօր տեսնում ենք քար լռություն։

Ընդ որում տեսնում ենք ոչ միայն քար լռություն, այլև հայտարարություններ, որոնք աղերս չունեն իրականության հետ։ Օրինակ, ԱՄՆ պաշտոնյաների տարբեր արտահայտություններ՝ ՀՀ-ում ժողովրդավարության վերաբերյալ։ Պատճառը հետևյալն է՝ քաղաքական շահեր՝ իշխանությանը թիկունք կանգնելու, որոնք դարձել են գերակա՝ արժեքների նկատմամբ»,- ասաց Բեքարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր