170596 դիտում
17:19 31-10-2023
Հետո էլ ասում են՝ իրավիճակ չի փոխվել. տարիներ առաջ «յաշիկավարները» հարսանիք գնալուց կստեղծեին վթարային իրավիճակներ, իսկ այսօր «յաշիկներով» հարսանիք մեկնողները օգնություն էին առաջարկում վթարի մեջ հայտնվածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տարիներ առաջ, երբ հանրությունը ճանապարհներին ականատես էր լինում թե ինչպես են «ուղեղները սպրիչով հանած» որոշ օլիգարխներ, քրեական պատմություններով հանրությանը հայտնի անձինք փողոցներում երթևեկում թիկնպահաներով, հարսանեկան արարողություններին մասնակցում մի քանի «յաշիկներով» ճանապարհի երթևեկելի ամբողջ գոտին գրավելով, խոչընդոտներ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, չէին զարմանում ու այդ տարիներին հանրությունը ամենաքաղցր խոսքերն էր ուղղում նմաններին, երբեմն հիշելով նաև հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ «Միմինո» ֆլիմի հայտնի այն դրվագը երբ ասվում է. «Ձեր նմանները խայտառակել Ռեսպուբլիկան»:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ականատես եղանք, որ իրոք «յաշիկավարների» շրջանում իրավիճակ է փոխվել:
Մասիս-Երասխ ավտոճանապարհին «յաշիկներով» հարսանիք մեկնող մասնակիցները առանց ավելորդ ցուցամոլություններ դրսևորելու, ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելով, որևե վարորդի համար վթարային իրավիճակ չստեղծելով մեկնում էին հարսանեկան արարողության, անգամ իրենց օգնությունը հայտնեցին ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտում ավտովթարի մեջ հայտնված վարորդներին ու քաղաքացիներին:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+