1369 դիտում
11:28 01-11-2023
Առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր նախազգուշացում է հայտարարել Ադրբեջանի համար
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում:
«Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան:
Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքի բռնազավթավումը, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում տարածված էնդեմիկ ցեղասպանական հայատյացությունը, մեծ ռիսկ կա, որ Ադրբեջանի ներխուժումը կարող է վերածվել ցեղասպանության:
Աշխարհին հիշեցնում ենք, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում, ինչպես եղավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին բռնազավթման ժամանակ: Ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության և բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը։
Թեև Ադրբեջանի պաշտոնյաները վերջերս իրենց հեռու են պահում Սյունիքով անցնող «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից, այնուամենայնիվ, անհանգստանալու մի քանի պատճառ կա: Արցախի հայկական տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակիչների դաժան սպանություններին և գրեթե ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնորեն իր հայացքն ուղղել է Հայաստանի ամենահարավային Սյունիքի մարզին, որը նա համարում է իր սեփական տարածք՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»», - ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր
925 դիտում
12:01 25-11-2022
Լեմկինի ինստիտուտը սատարում է Արցախի ինքնորոշման իրավունքին՝ ցեղասպանությունից խուսափելու համար
1156 դիտում
18:19 29-09-2023
Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին