211652_close_icon
views-count919 դիտում article-date 12:36 01-11-2023

Արցախցի անչափահաս Սամվելին կալանավորել են, որովհետև չի ներում իշխող ուժին և անձամբ Նիկոլին. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Քրիստինե Վարդանյանը տեսակցել են տեսակցել ենք մի քանի օր առաջ կալանավորված և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված 16-ամյա արցախցի Սամվել Միրզոյանին: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը:

«Սամվելն անչափահաս է, արցախցի, ում զոհված հայրը զինված ուժերի փոխգնդապետ է եղել:

Վերջինիս ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ, ով չի ներում իշխող քաղաքական ուժին և անձամբ Նիկոլին` Արցախը հանձնելու և արցախցիներին դավաճանելու համար:

Հայաստանյան այսօրվա իրողությունների պայմաններում, օրինաչափ է դարձել այն անձանց կալանավորումներն ու քրեական գործերով ներգրավելը, ովքեր չեն համակերպվում փաշինյանական իշխանության թելադրած խաղի կանոններին ու ապօրինի գործողություններին»,- գրել է Տ. Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր