211652_close_icon
views-count1201 դիտում article-date 16:22 04-11-2023

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել խորհրդային բռնազավթման տարիներին ուկրաինացի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը՝ Հոլոդոմորը

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել խորհրդային բռնազավթման տարիներին ուկրաինացի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը՝ Հոլոդոմորը, որի տարելիցը նշվում է նոյեմբերի վերջին շաբաթ օրը։

Ի հեճուկս միջազգային հանրության կողմից Հոլոդոմորը ճանաչելու և դատապարտելու քայլերին, ինչպես նաև
Պահպանողական կուսակցության և քաղաքական համայնքի մեծ մասի՝ Հոլոդոմորը ճանաչելու և դատապարտելու պարբերական կոչերին ու պահանջներին, ՀՀ իշխանությունները մինչ օրս փոքրոգաբար խուսափել են դատապարտել մարդկության դեմ կատարված այս հանցագործությունը։

Պահպանողական կուսակցությունը նաև հորդորում է ՀՀ իշխանության ներկայացուցիչներին մասնակցել Հոլոդոմորի տարելիցին նվիրված ավանդական միջոցառումներին։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Նմանատիպ նյութեր