211652_close_icon
views-count18232 դիտում article-date 16:39 05-11-2023

Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում. Վաղաշենում կրակ է բռնկվել մոտ 900 հակ անասնակերում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում անասնակեր է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Մարտունու թիվ 33 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանթյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ այրվել է մոտ 900 հակ անասնակեր:

Ժամանել է նաև Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է անասնակերի սեփականատիրոջ ինքնությունը, և ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր