946 դիտում
13:44 06-11-2023
Ինչո՞վ է պայմանավորված, որ ԲԿ-ներում աշխատավարձերն ուշացվում են, լինում են դեպքեր՝ ամիսներով չեն վճարվում․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին
Ինչո՞վ է պայմանավորված, որ բժշկական կենտրոններում աշխատակիցների աշխատավարձերը երբեմն ուշացվում են, Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Հաճախ են դիմում նման հարցով, նույնիսկ լինում են դեպքեր, երբ երկար ամիսներ չեն վճարվում», - նշեց Հակոբյանը։
Հարցին ի պատասխան նախարար Ավանեսյանն ընդգծեց, որ ցանկացած կազմակերպություն պարտավոր է իր անձնակազմի աշխատավարձը ճիշտ ժամկետներում ամբողջովին վճարել, և աշխատակիցներն էլ պետք է իրենց աշխտանքային իրավունքները պաշտպանեն։
«Եթե կոնկրետ դեպք գիտեք, խնդրում եմ նշեք, կհասկանանք՝ ինչն է խնդիրը։ ԲԿ-ն իր ծախսերն ու եկամուտներն այնպես պետք է պլանավորի ու նախահաշիվները կազմի, որ աշխատավարձի որևէ ուշացում չլինի։ Ես շեշտեմ, որ պետպատվերի շրջանակներում ԲԿ-ները ֆինանսավորվում են րոպե առ րոպե՝ առանց որևէ ուշացման», - նշեց նախարարը։
Այս դիտարկմանն ի պատասխան պատգամավորը խնդրեց ուսումնասիրություն անցկացնել Ապարանի ԲԿ-ում՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ բոլոր աշխատակիցների աշխատավարձերն ուշացվում են և մարդիկ 3, 4 և նույնիսկ մինչև 6 ամիս աշխատավարձ չեն ստանում։
«Ես նշեցի ինձ մոտ, անպայման կզբաղվենք», - արձագանքեց Ավանեսյանը։

Նմանատիպ նյութեր
1797 դիտում
14:37 30-06-2021
Առաջնագծի զինվորականները ամիսներով չեն վճարվել. պատգամավորը ճշտել է ահազանգի իսկությունը
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
736 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»