211652_close_icon
views-count889 դիտում article-date 10:47 07-11-2023

Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր եմ ստանում. Թագուհի Թովմասյան

Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր եմ ստանում բռնի տեղահանված մեր երիտասարդ հայրենակիցներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նաեւ նշել է. «Հոգեբանական ծանր վիճակում գտնվող ուսանողներն ընդգծում են, որ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ակնհայտ տարբերակումներ և կողմնակալ վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ՝ շեշտադրում կատարելով հարկադրաբար ՀՀ բուհերում հայտնվելու և իրենց ներկայությամբ ավելորդ խնդիրներ հարուցելու հանգամանքի վրա։

Այս առնչությամբ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ խոսեցի առանց այդ էլ զգայուն մեր հայրենակիցների նկատմամբ ավելորդ հոգեբանական ճնշում չգործադրելու և հանրության մեջ չմեկուսացնելու հրամայականի մասին։ Պայմանավորվեցինք, որ վերջինս խստորեն պահանջի դասախոսական կազմին արցախցի երիտասարդների հանդեպ լինել հարգալից, ընդգծել, որ նրանք արժանի են իրենց հայրենակիցների կողմից հավասար վերաբերմունքի։

Ամենօրյա ռեժիմով հետևողական եմ լինելու ոչ միայն ԵՊՀ-ում, այլև ՀՀ բոլոր բուհերում նմանատիպ խնդիրների բարձրաձայնմանը և կարգավորմանը։ Կրթական հաստատությանն անհարիր այս դրևորման կրկնության դեպքում հանրայնացնելու եմ անթույլատրելի վարքագիծ ցուցաբերած դասախոսների անուն-ազգանունները»։

Նմանատիպ նյութեր