211652_close_icon

Ստեղծվել է թաղման հանձնաժողով՝ Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ

views-count1045 դիտում article-date 12:39 07-11-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու վերաբերյալ:
«Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է որոշման մեջ:
Հանձնաժողովը կգլխավորի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ Մաթևոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին` ժամը 17:00-ից Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից` նոյեմբերի 8-ին` ժամը 12:30-ին:
Հուղարկավորությունը` ժամը 13:00-ին, Քուչակ բնակավայրի գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը մահացել է նոյեմբերի 6-ին։ Նա 38 տարեկան էր:

Նմանատիպ նյութեր