1204 դիտում
17:15 08-11-2023
Գազայում զոհերի թիվը հասել է 10 569-ի, 26 000-ից ավելի մարդ վիրավոր է
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների զոհերի թիվը հասել է 10 569-ի։ Այս մասին տեղեկանում ենք Al Jazeera-ի հրապարակումից։
Ըստ գերատեսչության խոսնակ Աշրաֆ ալ Քուդրայի ներկայացրած վերջին տվյալների՝ զոհերի թվում կա 4324 երեխա։ Եվս 26 475 մարդ վիրավորվել է։ Միայն վերջին 24 ժամում զոհվել է 214 մարդ։
Հաղորդվում է նաև, որ 2550 մարդ, այդ թվում՝ 1350 երեխա, դեռ անհետ կորած է։
Աշրաֆ ալ Քուդրան կոչ է արել հումանիտար միջանցք բացել, որպեսզի անկլավ մուտք գործեն բժշկական պարագաներ, վառելիք և բուժանձնակազմ, ինչպես նաև այնտեղից դուրս բերվեն հազարավոր վիրավորները։
Իսրայելին հումանիտար դադարներ անելու կոչ են արել նաև Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները։ Տոկիոյում կայացած նախարարական հանդիպումներից հետո նրանք հայտարարություն են տարածել՝ դատապարտելով պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումը, պաշտպանելով Իսրայելի՝ ինքնապաշտպանվելու իրավունքը և միևնույն ժամանակ կոչ անելով Իսրայելին «հումանիտար դադար» տալ Գազայի հատվածի գնդակոծություններին։
Իսրայելը Գազայի հատվածին հարվածներ է հասցնում է հոկտեմբերի 7-ից, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1400 մարդու, գերի վերցնելով շուրջ 240-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսրայելը հայտարարել է, որ արդեն գտնվում է Գազա քաղաքի կենտրոնում։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Իսրայելի զինվորականները սկսում են պատերազմի հաջորդ փուլը, այն է՝ տեղորոշել և ոչնչացնել Գազայում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների լաբիրինթոսը, ինչը կարող է ամիսներ տևել։

Նմանատիպ նյութեր
910 դիտում
18:38 01-05-2024
Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդ
1630 դիտում
20:44 17-10-2023
Գազայում զոհերի թիվը հասնում է 3000-ի, վիրավորների թիվը՝ 12 հազար 500-ի
1345 դիտում
13:11 29-10-2023
Գազայում զոհերի թիվը հասել է 8000-ի
Այս բաժնից
994 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
640 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
664 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին