211652_close_icon
views-count940 դիտում article-date 18:11 10-11-2023

Էրդողանն ակնարկել է, որ Իսրայելը չափում է Թուրքիայի համբերությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Անկարայի Բեշթեփե թաղամասի ազգային կոնգրեսի և մշակույթի կենտրոնում անցկացված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մոսւտաֆա Քեմալ Աթաթուքրի մահվան 85-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Միջոցառման շրջանակներում Էրդողանը ելույթ է ունեցել:

Նախ նշելով, որ Թուրքիայի հարյուրամյակը սկսել է ձևավորվել 1923-ից՝ հայտարարել է, որ երախտագիտությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ջանք են գործադրել հանրապետության ստեղծման և դրա մեծացման հարցում:

«Իհարկե, այս պատկերին պետք է ավելացնել մեր հազարամյա պետականության փորձի ​​կուտակումը, որն իր հետքն է թողել Սիբիրից մինչև Հնդկաստան, Արևելյան Եվրոպայից մինչև Հյուսիսային Աֆրիկա ձգվող լայն աշխարհագրության վրա»,-ասել է նա:
Էդողանը նաև նշել է, որ անհրաժեշտ է գնահատականներ տալ պատմության ընթացքում իրենց գոյության մասին ուսումնասիրություններին:

Իսկ վերջում հայտարարել է. «Իսրայելը խոստացված (Աստծո կողմից տրված-խմբ.) հողերի մոլորությամբ, որոնք ներառում են նաև մեր երկրի հողերը, չափում է մեր համբերությունը՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքով»:

Նմանատիպ նյութեր