1345 դիտում
11:18 13-11-2023
Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի «ուղարկումը Հայաստան» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը
Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի «ուղարկումը Հայաստան» (չակերտները՝ խմբ.)։
Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե «լուրեր են տարածվել այն մասին, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկա և տեխնիկա է ուղարկել Հայաստան»։
Հաջիզադեն նշել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։
«Քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։

Նմանատիպ նյութեր
1024 դիտում
13:59 13-02-2024
Խստորեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները. ԱԳՆ
2632 դիտում
15:48 14-10-2020
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը
3916 դիտում
02:10 15-10-2020
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը. Արցախի ԱԳՆ
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
484 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN