17597 դիտում
21:12 14-11-2023
Արարատի մարզի պարեկների ստացած օպերատիվ տվյալները հավաստի էին. ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով Հանրապետությունում շարունակվում է պայքարը ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: ՆԳ նախարարն ու ՀՀ ոստիկանության պետը նաև հանձնարարել են, որպեսզի ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումներն ու Պարեկային ծառայությունը ակտիվ բանակցություններ վարեն ազգաբնակչության հետ, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր իրենց ունեցած ապօրինի զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն, ինչը հնարավորություն կտա այդ անձանց ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ ներկայացված զենքերով քրեորեն պատժելի արարքներ չեն կատարվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ Արարատի մարզում իրականացվել է ուժեղացված ծառայություն, որը կրել է «Ապօրինի զենքն ասեղ չէ, որ խոտի դեզի մեջ կորի» անունը:
Այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը շրջում է ատրճանակով: Գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ ճշտվում է ենթադրյալ կասկածյալ Opel-ի համարանիշը և հնարավոր երթուղին: Նույն գումարտակի 1-ին վաշտի 2-ր դասակի պարեկ Մանուկ Մանուկյանը նկատում է նշված ավտոմեքենան Մասիս քաղաքից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին՝ Այնթապի շրջանաձև խաչմերուկում և ստուգման նպատակով կանգնեցնում է այն:
Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: Ավտոմեքենայում հայտնաբերվում է ատրճանակը, ինչից հետո պարեկները ավտոմեքենան տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը Արարատի մարզի 43-ամյա բնակիչ է:
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+