211652_close_icon
views-count15803 դիտում article-date 21:37 16-11-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ Mercedes G-ում (յաշիկ) հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել բժիշկները, հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

 Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ դեպի Արշակունյաց պողոտա տանող հատվածում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes G մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում, բարեբախտաբար վարորդը ժամանակին ճիշտ է կողմնորոշվել և կանխել է կրակի տարածումը:

Հրշեջներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում հերթապահություն իրականացրել: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանն ու Տիգրան Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժիշկների օգնությունից: 

Պարզվել է , որ ավտոմեքենան վարել է 66-ամյա Վարուժան Դավթյանը: Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, և վարորդի ճիշտ ու հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում ավտոմեքենան մոխրակույտի չվերածվեց:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր