211652_close_icon
views-count1033 դիտում article-date 15:40 18-11-2023

ՀՀ ԱԺ-ն երաշխավորել է ադրբեջանական պատվիրակության անվտանգությունը, բայց նրանք չեն եկել. Սարգիս Խանդանյան

Ադրբեջանին աձագանքել ենք՝ ասելով, որ ՀՀ ԱԺ-ն պատրաստ է եղել ապահովել Բաքվի պատվիրակության պատգամավորների անվտանգությունը, բայց նրանք չեն եկել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Նա նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը մի քանի անգամ բարձրացրել է հարցը, իսկ հայկական կողմը երաշխիքներ է տվել։

Պատգամավորի խոսքով՝ այն պատվիրակությունները, որոնք չեն մասնակցել՝ Թուրքիան, Ադրբեջանը, և Ռուսաստանը, պարզաբանումներ չեն ներկայացրել:

«Բացակայության պատճառներ, որպես այդպիսին, չեն ներկայացվել։ Տեղյակ եմ, որ երեկ Ռուսաստանը դիմել է վեհաժողովի նախագահին նամակով՝ տեղեկացնելով այն մասին, որ իրենց պատվիրակությունը ներկա չի լինելու այս նստաշրջանին։ Հրավերներ ուղարկում է ոչ թե ՀՀ ԱԺ-ն, այլ միջազգային քարտուղարությունը»,- հավելեց նա։

ՔՊ պատգամավորը նաև ասաց, որ «ՌԴ-ն թող գար ԵԱՀԿ նիստին ու իր դիրքորոշումն արտահայտեր տարածաշրջանի իրավիճակի մասին»:

Խանդանյանի փոխանցմամբ՝ աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում, այն ավելի շատ քննարկումների հարթակ է, այս օրերին 4 թեմատիկ քննարկում է տեղի ունենալու:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:

Նստաշրջանին ելույթով հանդես է գալու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իսկ Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ-ի պատվիրակությունները չեն մասնակցում ԵԽԽԽՎ աշնանային նստաշրջանին:

Նմանատիպ նյութեր