211652_close_icon
views-count1330 դիտում article-date 10:38 21-11-2023

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 100 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր տրանշ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ։ Այս մասին գրում է ria.ru-ն:

«Այսօր ես հայտարարեցի Պենտագոնից 100 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի ևս մեկ փոխանցման մասին»,- ասել է նա լրագրողներին՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններից հետո։

Օգնության նոր փաթեթը, ըստ Օսթինի, կներառի հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, ինչպես նաև հակատանկային զենքեր:

Նմանատիպ նյութեր