35255 դիտում
09:12 27-11-2023
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Էլբա» ռեստորանի դիմաց, Mazda-ն բախվել է էլեկտրասյանը. 20-ամյա 3 վիրավորներին առաջինը օգնության են հասել Երևանի ոստիկանության քրեական հետախուզության օպերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Աշոտ Ասատրյանը, իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աշոտ Ա.-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռուբիկ Արշակյանն ու 20-ամյա Հարություն Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի քրեական հետախույզները, ապա օգնել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին, վիրավորներին տեղափոխել հիվանդանոց:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կարապետ Բետլենյանն ու կրտսեր պարեկ Գրիշա Նիկոլյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված Mazda-ն քարշակի միջոցով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+