211652_close_icon
views-count1189 դիտում article-date 18:57 28-11-2023

Արայիկ Հարությունյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, այս մասին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում քննարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
 
«Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
 
Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացներին:
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների բարեկամական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ:
 
Հավելենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանը, որը Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահն է, մասնակցել էր Թբիլիսիում մեծանուն կոմպոզիտորիննվիրված հուշատախտակի բացման արարողությանը։

Նմանատիպ նյութեր