25667 դիտում
19:03 28-11-2023
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են ՎԱԶ-2121-ն ու ՎԱԶ-2106-ը. վերջինը կողաշրջվել է, օպերատիվ են գործել ՊԾ Արմավիրի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Արմավիր քաղաքից դեպի Խանջյան գյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2121 և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյան գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Եգոր Ալեքսանյանն ու Գևորգ Պողոսյանը։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+