211652_close_icon
views-count58275 դիտում article-date 09:43 29-11-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. ՌԴ համարանիշերով «Ուրալ» բեռնատարը բախվել է կայանված Lexus-ին, ապա առաջ ընթանալով կոտրել ծառը, փլուզել խանութի պատն ու հայտնվել մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում «Ուրալ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Սեբաստիա փողոցում բախվել է ճանապարհին կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 2 կմ առաջ ընթացել, հասել Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, առաջ ընթանալով բախվել «La mobile» հեռախոսների վաճաքի սրահի պատին, որոշ հատված փլուզել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արծրուն Զաքարյանը, Արտակ Սաֆարյանը, կարապետ Գևորգյանն ու Գառնիկ Աղաբաբյանը, որպեսզի հետարքրքասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային պատահարների գործերով քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է ազգությամբ ռուս, ով հիվանդանոցից հեռացել է:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է «Ուրալը» հարվածում կայանված Lexus-ին և առաջ ընթանում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր